Հասարակական12:25, 30 Հուլիս 2015
Իզմիրի զբոսայգում հայտնվել է «Անասուն Աթաթուրք» գրությամբ մուտքի ցուցանակ
Թուրքիայի Իզմիրի նահանգի Մենեմեն շրջանում գտնվող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան զբոսայգում ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Թուրքական իշխանամետ «Yeni Akit» պարբերականի համաձայն՝ հիշյալ զբոսայգու մուտքի ցուցանակի «KEMAL ATAÜRK PARKI» (Քեմալ Աթաթուրքի զբոսայգի) գրությունից որոշ տառեր են հանվել, ինչի արդյունքում ստացվել է Աթաթուրքին վիրավորող արտահայտություն: KE տառերի և PARKIբառի հեռացման արդյունքում ստացվել է Mal ATATÜRK արտահայտությունը, որն ունի «Անասուն Աթաթուրք» իմաստը:
Սա զայրացրել է քեմալիստական հատվածներին: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Աթաթուրքին վարկաբեկող ցուցանակի լուսանկարն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում, այդ մասին տեղեկացվել է Մենեմենի ՏԻՄ ղեկավար Թահին Շահինին, որը կես ժամվա ընթացքում այգու մուտքի ցուցանակը փոխարինել է նորով:
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցը նկատել է տալիս, որ Մենեմենի տեղական ինքնակառավարման մարմինները ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամներն են: Կուսակցություն, որի հիմնադիրը հենց ինքը՝ Քեմալ Աթաթուրքն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Լարա լողափում մեկնարկել է «Անթալյայի ավազե արձանների 18-րդ փառատոնը»: Այս տարի այն այցելուներին իր դռներն է բացել «Տիեզերական արկած» խորագրով:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |