Տարածաշրջան07:51, 22 Հուլիս 2015
«Իսլամական պետությունը» սպառնացել է Թուրքիային

«Իսլամական պետություն» (ԻՊ )ահաբեկչական կազմակերպությունը սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Կազմակերպությանը պատկանող թուրքալեզու «Կոնստանտինիյե» (Կ.Պոլիս) պարբերականի վերջին համարում, ԻՊ-ը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի կառավարությանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` մեղադրելով, որ վերջինս աջակցություն է ցուցաբերում «Քուրդիստանի Բանվորական կուսակցության»-ը (ՔԲԿ-PKK):
«Վերջին շրջանում անհասկանալի պահվածք դրսևորող թուրքական պետությունը, ցանկանում է այնպես անել, որ Իսլամական պետությունն իր դեմ դուրս գա:» ,-ասվում է «ԻՊ» հայտարարության մեջ:
Պարբերականում տեղ գտած «Էրդողանի քրդական պետություն»-ը խորագրով հոդվածում նշվում է. «Էրդողանը դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ , ուղղակի կամ անուղղակի կերպով ամեն օր կերակրում ու հզորացնում է այդ աթեիստ կազմակերպությանը (ՔԲԿ-խմբ.)»:
Հիշեցնենք,որ ԻՊ-ն համացանցում «Mustaqim.net» կայքի միջոցով հրապարակել էր «Konstantiniyye» (Կոստանդնուպոլիս) անվանումով իր առաջին թուրքերեն ամսագիրը: Ամսագիրը հրատարակվել է «ԻՊ»-ի հետ համագործակցող «Էլ հայաթ մեդիա»-ի (El Hayat Medya) կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |