Տարածաշրջան09:25, 21 Հուլիս 2015
Սուրուչի ողբերգության ժամանակ օգտագործվել է ռուսական արտադրության պայթուցիկ նյութ

Թուրքիայի Սուրուչի շրջանում տեղի ունեցած պայթյունի վայրում ոստիկանությունը շարունակում է մանրակրկիտ հետաքննություն վարել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պայթուցիկը պատրաստված է եղել ռուսական արտադրության տրինիտրոտոլուոլ (տրոտիլ) նյութից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթը: Ոստիկանությունը ուսումնասիրում է նաև տարածքը վերահսկող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է գլխաշորով մի կին մտնում մշակութային կենտրոնի այգի, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք այդ կին է պայթեցրել ռումբը թե ոչ: Այս տեսագրությունից բացի Թուրքիայի հետախուզական ծառայությունը բջջային ցանցում հայտնաբերել է պայթյունի պահին տվյալ տարածքում գրանցված 27 խոսակցություն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանի «Ամարա» մշակության կենտրոնի դիմաց պայթյուն էր տեղի ունեցել: Կենտրոնում տեղակայվել էր «Սոցիալիստ երիտասարդական միությունների ֆեդերացիայի» 300 հոգանոց խումբը: Խումբը պատրաստվում էր ուղևորվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի` աջակցելու քաղաքի վերականգնմանը: Պայթյունի հետևանքով զոհվել է 31 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |