• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 16:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:22, 15 Հուլիս 2015

Պոլսահայ լրագրողը հակկընդեմ հայց է ներկայացրել Անկարայի քաղաքապետի դեմ

Պոլսահայ լրագրողը հակկընդեմ հայց է ներկայացրել Անկարայի քաղաքապետի դեմ

Պոլսահայ լրագրող, գրող Հայկո Բաղդադը հակընդդեմ հայց է ներկայացրել Անկարայի քաղաքպետ Մելիհ Գյոքչեքի դեմ, ով ավելի վաղ դատ էր բացել Բաղդադի դեմ:

Դատական այս թնջուկի նախապատմությունն այսպիսինն է`
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը 2015 թվականի մարտի 17-ին Twitter-ում Գերմանիայի Բունեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին ուղղված հետևյալ գրառումն էր արել. «գերմանական կանաչների կուսակցության պատգամավորին հետաքրքրությունից դրդված հարցնում եմ` խնդրում եմ պատասխանիր Ջեմ Օզդեմիր, դու հայկական արմատներ ունե՞ս»:

Գյոքչեքը իր գրառումն արել էր այն բանից հետո, երբ Օզդեմիրը Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին ծավալուն ելույթ էր ունեցել:

Հայկո Բաղդադն էլ թվիթերում Գյոքչեքի գրառմանն ի պատասխան հետևյալ հեգնական գրառումներն էր արել.  «Պատասխանիր Ջեմ Օզդեմիր», «Եղբայր քեզ համար հայը վիրավորա՞նք է», «Մելիհ Գյոքչեքը հայ է», «Քեզ պաշտոնապես հայ անվանեցի, ինձ թվում է կարող ես դատի տալ ինձ մելիքգյոքչեք», «Մայրաքաղաքը պաշտոնապես հայի են վստահել, ինչ սարսափելի է…», «Եղբայր կիրակի օրը սպասե՞մ եկեղեցում, մելիքգյոքչեք», «Բոլորս սգի մեջ ենք, Մելիք Գյոքչեքը հայ է»: 

Գյոքչեքը Հայկո Բաղդադի այդ գրառումները հիմք ընդունելով դատի էր տվել վերջինիս` պահանջելով 10 հազար թուրքական լիրա բարոյական վնասի փոխհատուցում: Գյոքչեքն իր հայցը հիմնավորել էր հետևյալ խոսքերով` «Դատական գործի պատճառ հանդիսացող խոսքերն ամբողջությամբ վիրավորանք ու զրպարտություն են և անձնական իրավունքներիս ոտնահարում են հանդիսանում»:

Ըստ թուրքական «haber.sol» լրատվական կայքի` Բաղդադը հակընդդեմ հայց է ներկայացրել Գյոքչեքի դեմ` հայցի համար որպես հիմք ներկայացնելով վերջինիս` հայերի հանդեպ ավելի վաղ ժամանակներում արած վիրավորական գրառումներն ու արտահայտությունները: Բաղդադն իր հայցում ներառել է նաև Գյոքչեքի սեփական հայցը հիմնավորելու համար ասած խոսքերը, որտեղ վերջինս հայ բառը որպես վիրավորանք է ներկայացնում:

Ավելացնենք, որ Անկարայի էքսցենտրիկ քաղաքապետը վաղուց է աչքի ընկնում իր հայատյաց կեցվածքով: Վերջինս մեկ անգամ չէ, որ հայերին վիրավորող արտահայտություններ է օգտագործել նույնիսկ հեռուստահաղորդումների ժամանակ: Բազմաթիվ անգամներ Քուրդիստանի բանվորական կուսակցությունն (PKK-ՔԲԿ) անվանել է հայկական ահաբեկչական կազմակերպություն, հայերին մեղադրել Թուրքիայում ահաբեկչություններ ու դավադրություններ կազմակերպելու, երկիրը մասնատելու և այլ ծրագրեր ունենալու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}