Տարածաշրջան14:31, 14 Հուլիս 2015
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է կոալիցիա կազմել
Թուրքիայում շարունակվում են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու շուրջ բանակցությունները: Թուրքական «Sabah» թերթը հայտնում է, որ Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ:1 ժամ 40 րոպե տևած հանդիպումից հետո Դավութօղլուն հայտարարություն է արել հանդիպման արդյունքների մասին:
Դավութօղլուն նշել է, որ բավականին անկեղծ հանդիպման ժամանակ Բահչելին ներկայացրել է իր տեսակետները և վերահաստատել է կառավարությունում չընդգրկվելու որոշումը:
«ԱԶԿ» դիրքորոշումը ներկայացնելիս Դավութօղլուն հայտնել է, որ փորձում են ճիշտ կերպով գնահատել խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: «Աշխատում ենք, որ ոչ մի դուռ չփակվի»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ բոլոր կուսակցությունների նկատմամբ նույն մոտեցումն ունեն այնքան ժամանակ, քանի դեռ որևէ մեկի հետ կոալիցիայի շուրջ համաձայնության չեն եկել և արձանագրություն չեն ստորագրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |