Տնտեսական11:42, 08 Հուլիս 2015
Ռուսաստանը Թուրքիայից ներկրած 20 տոննա դեղձը հետ է ուղարկել՝ դրանցում առկա վնասակար նյութերի պատճառով

Թուրքիայից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաք արտահանվող 20 տոննա դեղձի մեջ հայտնաբերվել են մարդու առողջության համար վնասակար նյութեր: Համապատասխան լաբորատոր հետազոտության անցկացումից հետո նշյալ գյուղմթերքը հետ է առաքվել Թուրքիա:
Թուրքական «haberturk» լրատվական կայքը, մեջբերելով Ռուսաստանի Դաշնության «Բույսերի պաշտպանության և կառանտինային ծառայության» (Россельхознадзор) նախագահի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեյենկոյի խոսքերը, նշում է. «Կազմակերպությանը պատկանող ապրանքները լաբորատորիայում հետազոտվել են: Հետազոտման արդյունքում թուրքական ապրանքներում հայտնաբերվել է արևելյան ծաղիկ կոչվող վտանգավոր թրիփսը: Այդ պատճառով որոշում է կայացվել 20 տոննա դեղձը հետ ուղարկել Թուրքիա»:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայից Ռուսաստան արտահանվող դեղձի մեջ վնասակար նյութեր են հայտնաբերվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |