Մշակութային08:16, 07 Հուլիս 2015
Թուրքիայում վերահրատարակվել է հայ արվեստագետի` գրաքննության ենթարկված գիրքը
Վենետիկյան 56-րդ մայիսյան բիենալեին Թուրքիայի տաղավարում ցուցադրվել էր ժամանակակից կոնցեպտուալ նկարչության վառ ներկայացուցիչ, ազգությամբ հայ Սարգիս Զաբունյանի՝ «Շունչ» խորագիրը կրող հավաքածուն: Այդ ցուցադրության համար հատուկ գիրք էր հրատարակվել՝ բաժանելու այցելուներին: Գիրք-կատալոգի բաժանումը, սակայն, վերջին պահին արգելվել էր քանի որ Ռաքել Դինքի հեղինակած նյութում նշված էր «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը:
Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի տեղեկացմամբ` գիրքն անցյալ շաբաթ առանց որևէ բովանդակային փոփոխության վերահրատարակվել է, սակայն արդեն առանց Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության լոգոտիպերի:
Թերթը հիշեցրել է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ ցուցադրությունը սկսելուց անմիջապես առաջ թուրք կազմակերպիչները հեռացրել էին գրքերը, սակայն Սարգիսը կատարվածին որպես ունկնդիր չի հետևել և գրքի 144 օրինակներն օգտագործելով առանձին կոմպոզիցիա է պատրաստել ու ներառել ցուցադրության մեջ:
Նույն տեքստերով հրատարակված գրքում ավելացել են ցուցադրությունից արված մի քանի նկարներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախագահել է Բալըքլըի գերեզմանատան Ս. Սարգիս մատուռի հրապարակում տեղադրված 84-րդ պատրիարքի կիսանդրիի բացումը:
Ներկայացումն առաջին անգամ ֆրանսերենով և թուրքերենով բեմադրվել է 2020-ին կազմակերպված «Ստամբուլի մշակութային և արվեստի հիմնադրամի» թատրոնի փառատոնի շրջանակներում:
Նա խաղացել է «Բարեպաշտություն», «Անհաջողակը», «Փրկություն» և մի շարք այլ ֆիլմերում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Տեղեկությունը հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Տաջիկստանի խորհրդարանի վավերացրած համաձայնագիրը ստորագրվել էր 2023թ. Ստամբուլում։
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող MHP-ի առաջնորդն անդրադարձել է վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը:
Թեմային նաև անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |