Տարածաշրջան14:05, 03 Հուլիս 2015
Թուրքիայում սահմանն ապօրինի անցնելու պատճառով Հայաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիա-Վրաստան սահմանի Սարփի անցակետում ձերբակալվել է 21 մարդ: Թուրքական « haber61» լրատվական կայքի տեղեկացմամբ ձերբակալվածներից 2-ը Հայաստանի քաղաքացի է, 19-ը՝ Վրաստանի:
Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը դեպքի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելիս, ասել է, որ Թուրքիայից-Վրաստան գնացող վրացական պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսում թաքնված է եղել 21 օտարերկրյա քաղաքացի, որոնք ձերբակալվել են: Ըստ նահանգապետի՝ օտարերկրյա քաղաքացիների հարցաքննությունից պարզվել է, որ նրանք ապօրինի կերպով են մուտք գործել Թուրքիա:
Նահանգապետը հայտնել է, որ այդ մարդիկ անհրաժեշտ գործընթացն անցնելուց հետո արտաքսվել են երկրից:
Թուրքական կայքում տեղ գտած լուրից պարզ է դարձել, որ նրանք թաքնված են եղել երկհարկանի ավտոբուսի պետքարանում: Նրանց մի մասը խնդիրներ է ունեցել մուտքի արտոնագրերի հետ մի մասին էլ արգելված է եղել մուտք գործել Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |