Մշակութային08:16, 27 Հունիս 2015
Hürriyet-ի անդրադարձը Տիգրան Համասյանին. Մարդ, որը կանգնեցնում է ժամանակը
Աշխարհահռչակ ժազ-դաշնակահար Տիգրան Համասյանը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը «Լույս ի լուսո» համերգային ծրագրի շրջանակներում շարունակում են ելույթներ ունենալ Թուրքիայում: Օրեր առաջ նրանք համերգ տվեցին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բակում:
Համերգին անդրադարձել է թուրքական «Hürriyet» պարբերականը: Ներկայացնելով Համասյանին՝ թերթը գրում է. «Եթե կան մարդիկ, որ դեռ Համասյանին չեն ճանաչում, թող նրա անունը մի անկյունում գրեն. Ջազի աշխարհում նա ամենաքննարկվող նոր անունն է, որ բազմաթիվ մրցանակներ է շահել»:
Թերթը գրում է, որ հաջորդ շաբաթ Համասյանը համերգ կտա նաև Ստամբուլում: Ներկայացնելով «Լույս ի լուսո» համերգային ծրագիրը՝ «Hürriyet»-ը գրում է, որ ծրագրում ընդգրկված է հայկական ժողովրդական երաժշտությունը: Ծրագրով նախատեսված է 100 համերգ 100 եկեղեցիներում:
Նշվում է, որ հունիս 23-ին Աղթամարում տեղի ունեցած համերգը անմոռանալի օր պարգևեց հանդիսատեսին: «Եկեղեցին, լիճը, պատմությունը, երգչախումբը, Համասյանը, հանդիսատեսը և անգամ թռչունների ձայները մի պահ սկսում են դառնալ մեկ ամբողջություն»,-գրում է «Hurriyet»-ը:
Աղթամարի համեգից գոհ է եղել ոչ միայն հանդիսատեսը, այլև Համասյանը: «Այստեղ նվագելն ինձ համար շատ հուզիչ էր: Իսկապես զգացի, որ երաժշտությունը մեզ կարող է միավորել, հույս ունեմ այդ զգացողությունը հանդիսատեսին ևս փոխանցվել է»:
Թուրքական պարբերականն ի պատասխան հաստատում է, որ այո, այդ զգացողությունը փոխանցվել է նաև հանդիսատեսին՝ գրելով. «Համասյանը, երբ նվագում էր, խոնարհվում էր դաշնամուրի վրա, կարծես աղոթում էր: Իսկ հանդիսատեսը փակում էր աչքերը երաժշտությունը կլանելու համար և վոկալի ազդեցությամբ դառնում եթերասլաց: Իսկ երբ բացում էին իրենց աչքերը, տեսնում էին մի բան, որ դուրս է ժամանակից. Լիճ, եկեղեցի, հեռվում՝ կանաչ գագաթներ…»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախագահել է Բալըքլըի գերեզմանատան Ս. Սարգիս մատուռի հրապարակում տեղադրված 84-րդ պատրիարքի կիսանդրիի բացումը:
Ներկայացումն առաջին անգամ ֆրանսերենով և թուրքերենով բեմադրվել է 2020-ին կազմակերպված «Ստամբուլի մշակութային և արվեստի հիմնադրամի» թատրոնի փառատոնի շրջանակներում:
Նա խաղացել է «Բարեպաշտություն», «Անհաջողակը», «Փրկություն» և մի շարք այլ ֆիլմերում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |