• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 09:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:00, 26 Հունիս 2015

3 տարում Թուրքիայի 10 000 քաղաքացի է միացել ահաբեկչական խմբավորումներին

3 տարում Թուրքիայի 10 000 քաղաքացի է միացել ահաբեկչական խմբավորումներին

Թուրքիայի «21-րդ դար» ինստիտուտի մերձավոր արևելքի հարցերով ամբիոնի իրականացրած հետազոտության համաձայն՝ վերջին երեք տարիների ընթացքում ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով  շուրջ 10.000 մարդ է Թուրքիայից մեկնել Իրաք և Սիրիա: Պարզվել է նաև, որ նրանցից ավելի քան 7000-ը միացել է «Իսլամական պետություն» (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորմանը, մյուսները՝ «Ալ Քաիդա» և «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին:

Թուրքական «Hurriyet» պարբերականի հաղորդմամբ՝ բացի մահապարտներից, հարյուրավոր ընտանիքներ էլ Թուրքիայից տեղափոխվել  են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Ռաքքա, Մուսուլ, Թելաֆեր քաղաքներ: Հետազոտությունն իրականացնող թուրք  պրոֆեսոր Սերհադ Էրկմենը նշում է, որ ԻՊ-ին միացողների կեսից ավելին կազմում են ընտանիքները:

Էրկմենը ընդգծում է նաև, որ վերոնշյալ ահաբեկչական խմբավորումների կազմում ի սկզբանե միշտ էլ թուրքեր եղել են: Սակայն վերջին երեք տարիների ընթացքում հատկապես ԻՊ-ի նկատմամբ մեծացել է հետաքրքրությունը թե ամբողջ աշխարհում և թե մասնավորապես Թուրքիայում:

ԻՊ-ին անդամակցելու համար Թուրքիայից ամենից շատ մեկնում են  Ստամբուլի, Անկարայի, Քոնիայի, Ադանայի, Դիարբեքիրի, Գազիանթեփի բնակիչները: Ավելի քիչ թվով քաղաքացիներ ԻՊ-ին միանալու համար մեկնել են նաև Թուրքիայի Բուրսա, Սաքարյա, Բինգյոլ, Մուշ, Ադըյաման շրջաններից:

Հայտնի է նաև, որ Թուրքիայի գրեթե բոլոր բնակավայրերից որոշակի, թեկուզ շատ քիչ թվով մարդիկ ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով մեկնում են Սիրիա և Իրաք, կամ մեկնում ու հետ են վերադառնում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»
13:20, 14 օգոս
Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Կավելաշվիլին Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները
12:13, 14 օգոս
Կավելաշվիլին Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Թուրքիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներ են տարվում ցամաքից և օդից
10:54, 14 օգոս
Թուրքիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներ են տարվում ցամաքից և օդից

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}