Հասարակական08:03, 25 Հունիս 2015
Թուրք ծայրահեղականը սպառնացել է «հայերի որսի դուրս գալ» Կարսի փողոցներում

Գորշ գայլերի «Ülkü ocaklar» (Իդեալիստական օջախներ) անվամբ ծայրահեղական աջակողմյան երիտասարդական կառույցի Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը, խիստ վրդովվել է այն հանգամանքից, որ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը համերգ է կազմակերպել հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում:
Միջանկյալ նշենք, որ վերոհիշյալ կառույցը գործում է Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) հովանավորությամբ և համարվում դրա երիտասարդական թևը:
Թուրքական «Radikal» պարբերականի համաձայն՝ Ադըգյուզելը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ արտահայտել է իր վրդովմունքը: Բացի այդ սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայում իրենց այդքան ազատ զգացող հայերի հասցեին:
Վերջինս մեղադրել է հայերին և 1915 թվականի և Խոջալուի դեպքերի կապակցությամբ և սպառնագին հարց հնչեցրել. «Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք»:
Ադըգյուզելը մեղադրել է նաև բոլոր այն թուրք լրագրողներին ու պաշտոնյաներին, որոնք իր համոզմամբ աջակցում են Թուրքիայում գործունեություն ծավալող հայերին: Նա հայերին կոչ է արել ճանաչել իրենց չափն ու սահմանը և չփորձել չափել թուրքերի համբերությունը: Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ օրինակ, թուրքերը չեն կարող գալ Հայաստան ու ազատորեն միջոցառում կազմակերպել հայերի համար սուրբ որևէ վայրում: Նա սպառնացել է, որ նման դեպքերի կրկնության դեպքում իրենք այլ անհարժեշտ միջոցներ կձեռնարկեն:
Հիշեցնենք, որ «Լոյս ի լուսոյ» խորագրով համերգի շրջանակներում Տիգրան Համասյանը հայ ազգային երաժշտության նմուշներ է ներկայացնում Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեդիայի, Չեխիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի 100 եկեղեցիներում։
Ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կողմից իրականացվող «Լոյս ի լուսոյ» համերգաշարի մեկնարկը Թուրքիայում տրվել է հունիսի 21-ին` պատմական Անիի ավերակներում: Անիում տեղի ունեցած համերգին հաջորդելու են ևս մի քանիսը` հունիսի 23–ին` Վանի Աղթամար կղզում, հունիսի 25–ին` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, հունիսի 27–ին` Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հունիսի 29–ին` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի հայկական եկեղեցում: Նախագծի ավարտը Թուրքիայում հունիսի 30–ին է Ստամբուլում` ջազային փառատոնի շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |