Տարածաշրջան12:00, 18 Հունիս 2015
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա է հղել` Թուրքիայում 19-ամյա ռուս ուսանողուհի Մարիամ Իսմաիլովայի անհետացման հետ կապված: Ըստ թուրքական «Cnnturk»-ի` Թուրքիայում գտնվող Ռուսաստանի դեսպանատան մամլո խորհրդական Իգոր Միտյակովը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը, Իսմայիլովայի Թուրքիայում գտնվելու մասին, որևէ տեղեկություն չի տրամադրում:
Նախկինում արված հայտարարությունների համաձայն Մարիամ Իսմայիլովան հունիսի 12-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Իսմայիլովայի ընտանիքի վկայությամբ`ռուս աղջիկը անձնագիրը գաղտնի կերպով վերցնելով Մոսկվայում գտնվող Շերեմետևո օդանավակայանից մեկնել է Թուրքիա:
Կան խոսակցություններ, որ Իսմայիլովան, Ռուսաստանից մեկնելով Թուրքիա, փորձել էր անդամագրվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:
Նշենք, որ ավելի վաղ թուրք-սիրիական սահմանին գտնվող Քիլիս նահանգում (Թուրքիա), ձերբակալվել էր Ռուսաստանի քաղաքացի Վարվարա Կարաուլովան, որը պատրաստվում է հատել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի նույնպես համալրեր ԻՊ-ի շարքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |