Տարածաշրջան08:42, 09 Հունիս 2015
Դիարբեքիրում ընդդիմության հանրահավաքի ժամանակ պայթյունից վիրավորված 17-ամյա քաղաքացին մահացել է
Հունիս 5-ին Դիարբեքիրում (պատմ. Տիգրանակերտ) ընդդիմության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետևանքով ծանր վիրավորված 17-ամյա քաղաքացին` Ջիվան Արսլանը, հիվանդանոցում մահացել է:
Թուրքական «Bugun» լրատվական կայքը տեղեկացնում է, որ, չնայած մի քանի օրվա համառ պայքարին, բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդի կյանքը: Արսլանի մահով նշյալ պայթյուններից մահացածների թիվը հասավ 3-ի:
Հիշեցնենք, որ Դիարբեքիրում հանրահավաք էր կազմակերպել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP), որի համանախագահ Սելահաթթին Դեմիթաշը հրապարակայնորեն ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Նշյալ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստացել է 6 մլն 051 հզ 650 ձայն (13.12 %) և մեջլիսում կզբաղեցնի 80 պատգամավորական աթոռ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |