Տարածաշրջան08:00, 06 Հունիս 2015
Էրդողանը Դիարբեքիրի պայթյունների վերաբերյալ հայտարարություն է արել
Հունիսի 5-ի երեկոյան Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վերջինս հայտարարության մեջ նշել է, որ պայթյունի իրականացման վերաբերյալ տարբեր վարկածներ կան ու այս պահին աշխատանքները շարունակվում են` պարզելու բոլոր հանգամանքները և առայժմ վաղ է որևէ բան ասել այդ թեմայով:
«Մեզ վշտացրեց նաև Սիիրթում մեր գյուղապետի սպանությունը, ինչպես նաև Շըրնաքում ևս երկու հոգու սպանությունը: Բոլոր այս դեպքերը հաշվի առնելով` պետք է ասեմ, որ ցավոք այս նախընտրական շրջանը շատ բացասական կողմեր ունեցավ: Սակայն այս (Դիրարբեքիրի պայթյունը) դեպքը, որը տեղի ունեցավ ընտրություններից 2 օր առաջ, լրջորեն կստվերի ընտրությունները»,- նշել է Էրդողանը:
Էրդողանն ասել է նաև, որ իրենք կանեն հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն բարձր մակարդակով` միաժամանակ ավելացնելով, որ քաղաքական կուսակցությունների ղեկավարներն իրենց ընտրազանգվածներին պետք է հանդարտության կոչ անեն:
Երկրի նախագահը հայտարարությունը եզրափակել է մահացածներին հոգու հանգստություն, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով պայթյունի արդյունքում կա 2 զոհ և 150-ից ավելի վիրավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |