Քաղաքական08:02, 05 Հունիս 2015
Էրդողան. «ԺՀԿ-ն, ԱՇԿ-ն, Փենսիլվանիան, հայկական լոբբին ու Քանդիլն աջակցում են ԺԴԿ-ին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելութ է ունեցել Մանիսայում տեղի ունեցած նախընտրական հերթական հանրահավաքին:
Էրդողանի ելույթի հիմնական մասը նվիրված է եղել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) քննադատությանը: Նա այս անգամ ևս կուսակցությանը մեղադրել է հայկական լոբբիի հետ համագործակցելու մեջ:
Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Այնքան անվստահ են սեփական ուժերի նկատմամբ, որ միասնաբար աջակցում են անջատողական կազմակերպության կողմից ղեկավարվող կուսակցությանը: Իմ մանիսացի եղբայր դու տեսնու՞մ ես, թե ինչ խաղ են խաղում: ԺՀԿ-ն (ընդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն) աջակցում է, ԱՇԿ-ն («Ազգայնական շարժում» կուսակցություն) աջակցում է, Փենսիլվանիան (Գյուլեն) աջակցում է, Քանդիլն (ՔԲԿ-PKK) աջակցում է, հայկական լոբբին աջակցում է: Դե իսկ կուսակցության բոլոր ցուցումները Քանդիլից են գալիս»:
Էրդողանը ԺԴԿ-ին մեղադրել է նաև 50 մարդու մահվան պատճառ դարձած հոկտեմբերի 6-8-ի դեպքերի մեջ` կոչ անելով չքվեարկել քրդական կուսակցության օգտին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |