Քաղաքական09:19, 03 Հունիս 2015
Թուրք պատգամավորը մեղադրել է 2 ընդդիմադիր կուսակցության հայամետ քաղաքականության մեջ
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում»(ԱԶԿ-AKP) կուսակցության պատգամավոր Սելչուկ Օզդաղը, ով ներկայացնում է Մանիսա նահանգը, խոսել է հունիսի 7-ին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) և գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) մասին: Նա այս կուսակցություններին մեղադրել է հայամետ քաղաքականության մեջ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Bugun» լրատվական կայքը, Օզդաղը, քննադատելով «ԺԴԿ»-ին, նշել է, որ այն Թուրքիայի կուսակցություն չէ:
«Այդ ԺԴԿ-ն հայամետ քաղաքականություն է վարում: Դա իրենք էլ են ասում իրենց հայտարարություններում»:
Նրա խոսքերով, եթե որևէ մահմեդական քաղաքացի ձայն տա քրդամետ կուսակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, կասկածի տակ կդնի իր կրոնական պատկանելիությունը:
Խոսելով ԺՀԿ-ի մասին` Օզդաղը նշել է, որ այդ կուսակցությունը, որը ստեղծել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, շեղվել է իր ուղղուց և դարձել է անօրինական կազմակերպությունների կուսակցություն:
Որպես կուսակցության հայամետ քաղաքականության օրինակ` Օզդաղը հիշատակել է այն փաստը, որ երբ Եվրախորհրդարանում (ԵԽ) հայ պատգամավորը խնդրել էր 1 րոպեով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ԺՀԿ-ի պատգամավոր Հուսեյն Այգունը ոտքի էր կանգնել:
Օզդաղը նաև հավելել է, որ այս ամենի վրա ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուն աչք է փակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։
Ըստ թուրքական գերատեսչության՝ հույն աջ ծայրահեղականների կողմից արվող պնդումները վնասում են թուրք-հունական հարաբերությունները:
Oրակարգում են լինելու դատական համակարգի փոփոխության նախագծի, կրթության ոլորտի և տնտեսության վերաբերյալ հարցեր:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։
Ըստ թուրքական գերատեսչության՝ հույն աջ ծայրահեղականների կողմից արվող պնդումները վնասում են թուրք-հունական հարաբերությունները:
Oրակարգում են լինելու դատական համակարգի փոփոխության նախագծի, կրթության ոլորտի և տնտեսության վերաբերյալ հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |