Տարածաշրջան08:22, 29 Մայիս 2015
Economist. «Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ամենայն հավականությամբ կհաղթի իշխող կուսակցությունը»
Անգլիական «Economist» պարբերականն անդրադարձել է հունիսի 7-ին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին` շեշտելով, որ այդ երկրիրը հայտնվել է կարևոր ճամփաբաժանի առաջ. կամ կունենա ինքնիշխան ղեկավար, կամ` կոմպրոմիսային կառավարություն:
«Էրդողանի և Թուրքիայի համար վճռական պահ» վերնագրով հոդվածում նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չնայած արտաքին քաղաքականության ձախողման, տնտեսական աճի դանդաղեցման, ամեն ինչ անելու է իր հիմնած «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության հաղթանակի համար:
Ըստ թուրքական «A24» լրատվական կայքի՝ Economist-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ ամենայն հավանականությամբ կհաղթի հենց իշխող ԱԶԿ-ն, որը 2001 թվականից մինչև օրս անընդմեջ հաղթել է ընտրություններում` չնայած առկա խնդիրներին՝ տնտեսական աճի նվազում, գործազրկության աճ, արտաքին քաղաքականության մեջ պարտություններ, քրդական հարցի առկայություն:
Ըստ թերթի ՝ այս ամենին նաև գումարվում է Էրդողանի՝ սահմանադրությունը փոխելու ցանկությունը: Այս խորհրդարանական ընտրությունը էլ կորոշի արդյոք Էրդողանը կկարողանա այդ փոփոխությունը անել՝ այն է հաստատել նախագահական կառավարման համակարգ, որը Թուրքիայի ապագայի տեսանկյունից շատ կարևոր է:
Economist-ը անդրադարձել է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ընտրական շեմը հաղթահարելու կարևորությանը: Եթե ԺԴԿ-ն չկարողանա հավաքել ձայների 10%-ը, ապա քրդական հարցի խաղաղ կարգավորման գործընթացը կավարտվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |