Իրավական10:17, 21 Մայիս 2015
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես». «Քամփ Արմենը Հրանտ Դինքն է ի պահ տվել բոլորիս»
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը», որն իր մեջ ներառում է մոտ 20 կուսակցություն ու քաղաքացիական նախաձեռնություն, Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» հայ մանուկների ճամբարը քանդելու դեմ հայտարարությամբ է հանդես եկել:
Ըստ թուրքական «T 24» լրատվական կայքի` հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ «Քամփ Արմենը» օր առաջ պետք է վերադարձվի հայ ժողովրդին:
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ ճամբար-որբանոցի տարածքը 1962 թվականին գնվել է հայկական բողոքական եկեղեցու կողմից, իսկ ճամբարը կառուցվել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ջանքերով և որ ոչ ոքի մտքով չպետք է անցնի շարունակել ճամբարի քանդումը:
««Քամփ Արմեն»-ը պաշտպանողների` Հիմնադրամների գլխավոր վարչության ու Ստամբուլի քաղաքապետի հետ երկխոսությունն այլևս չպետք է երկարաձգվի: Ճամբարը առանց մեկ օր անգամ ուշացնելու պետք է վերադարձնել հայ ժողովրդին: Չմոռանանք, որ «Քամփ Արմենը» Հրանտ Դինքն է ի պահ տվել բոլորիս: Հրանտ Դինքի ի պահ տված ճամբարը պաշտպանելու համար բոլորս էլ անելիք ունենք»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրված է «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը»-ի գործադիր խորհրդի անունով:
Նշենք, որ «Քամփ Արմեն» ճամբարը հայ համայնքին պատկանած և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից է: Այստեղ 1915-ից հետո, երբ Անատոլիայում որևէ հայկական դպրոց չէր մնացել, 1500 ավելի հայ որբեր են ապրել ու հայերեն սովորել: Նրանց թվում են եղել Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայում գտնվելու ժամանակ Շամսիդին Ֆարիդունին սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել։
Գամզե Աքքուշը նշել է, որ ժանդարմերիայի պատասխանատվության գոտում հանցագործությունների թիվը 2023-ին հատել է կես միլիոնի սահմանը։
Արդա Թուրանը մեղադրվում է 2015-ից 2016 թթ-ին Իսպանայում գնտվելու ընթացքում հարկերից խուսափելու մեջ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Զինամթերքի մատակարարման մասին պայմանագիրն ամերիկյան կողմի հետ ստորագրել է թուրքական «Arca Savunma» ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |