Տարածաշրջան09:54, 19 Մայիս 2015
Տուրիզմի նպատակով թուրքերը ծրագրել են վերանորոգել Ուրֆայի 19-րդ դարի եկեղեցին
Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգում երկհարկանի Գերմուշ եկեղեցին ցանկանում են վերականգնել զբոսաշրջիկներին գրավելու համար:
Թուրքական «Radikal» թերթը հայտնում է, որ եկեղեցու մասին արձանագրություններ չեն պահպանվել, և ստույգ հայտնի չէ նաև կառուցման տարեթիվը: Եկեղեցին գտնվում է նահանգի կենտրոնից 10 կմ հյուսիս-արևելքում գտնվող Գերմուշ լեռների ստորոտին տեղակայված Դաղետեղի թաղամասում: Նշվում է, որ եկեղեցին, որը հավանաբար կառուցվել է 19 դարի սկզբին, բավականին մոտ է աշխարհի ամենահին պաշտամունքային վայրերից մեկը համարվող Գյոբեքլիթեփեին:
Ըստ Շանլըուրֆայի զբոսավարների պալատի նախագահ Քամիլ Թյուրքմենի՝ Գյոբեքլիթեփեն տեսնել ցանկացող զբոսաշրջիկներն այցելում են նաև Գերմուշի եկեղեցի: «Զբոսաշրջիկները հետաքրքրություն են ցուցաբերում եկեղեցու նկատմամբ, բայց այն պատրաստ չէ ու կարճ ժամանակում անհրաժեշտ է վերանորոգել, այցելուների համար պատշաճ տեսքի բերել»,- ասել է Թյուրքմենը՝ ընդգծելով, որ Օսմանյան շրջանում Գերմուշ գյուղում հայեր են ապրել:
Մշակույթի և զբոսաշրջության Շանլըուրֆայի նահանգային կառույցի փոխտնօրեն Այդըն Արսլանը հայտնել է, որ եկեղեցին ներառվել է «Հարավ-արևելյան Անատոլիա նախագծի» գործողությունների ծրագրում և որոշվել է մոտ ժամանակներս եկեղեցին վերանորոգել: «Հետազոտական աշխատանքները և վերականգնման նախագիծը պատրաստ են: Որոշվել է, որ մոտ ժամանակներս եկեղեցին կվերանորգվի: Բացի այդ տարածքում հնագիտական պեղումներ կանցկացվեն»,- տեղեկացրել է Արսլանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |