Տարածաշրջան14:01, 18 Մայիս 2015
Նախընտրական շրջանում Թուրքիայում պայթեցվում են կուսակցական գրասենյակներ

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) մեկնաբանել է Թուրքիայի Մերսին և Ադանա քաղաքներում կուսակցության գրասենյակների վրա իրականացված հարձակումները, երբ նշյալ գերասենյակների մոտ միաժամանակ պայթյուններ են կազմակերպվել: Ահաբեկչական հարձակման հետևանքով 6 ԺԴԿ-ական վիրավորվել է: Նրանցից 3-ի դրությունը ծանր է:
Ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականը, վկայակոչելով ԺԴԿ-ի հայտարարությունը նշում է, որ Մերսինում և Ադանայում իրականացված հարձակումների քաղաքական պատասխանատվությունը բացի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և վարչապետ Ահմեթ Դավութօղլուից կրում են նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մնացած անդամները:
«Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեր կուսակցության դեմ ուղղված հարձակումներն ավելանում են: Մինչև այսօր 60 տեղերում` մեր շենքերի, մեր անդամների, մեր կամաավորների, ներառյալ Գլխավոր կենտրոնի դեմ իրականացվել են հարձակումներ»,-նշվում է ԺԴԿ-ի հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |