Տարածաշրջան14:09, 05 Մայիս 2015
Թուրքիան բանտարկյալների թվով 10-րդն է ողջ աշխարհում
Ըստ ամենամարդաշատ բանտերի ցուցանիշի` Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 10-րդ տեղը: Թուրքական «rotahaber.com»-ն այս առթիվ գրում է. «Վերջին ժամանակներս Թուրքիան վերածվել է բացօթյա բանտի: Տեղական ընտրություններում իշխանությունների՝ քաղաքներին տված ամենամեծ խոստումը նոր բանտերի կառուցումն էր, քանի որ Թուրքիայի բանտերում տեղ չի մնացել: Մի շարք քրգործեր այդ պատճառով տարիներ շարունակ չեն ավարտվում»:
Աղբյուրի վկայությամբ՝ աշխարհի ամենամարդաշատ բանտերը գտնվում են Միացյալ նահանգներում: Մի հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ի բանտերում 2 մլն 217 հազար բանտարկյալ կա, որոնց մեջ մեծ թիվ են կազմում սևամորթները:
Ըստ նշյալ ցուցանիշի՝ 2-րդ տեղում հայտնվել է Չինաստանը, որի բանտերում 1 մլն 657 հազար մարդ կա: Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 673 հազար բանտարկյալներով:
Տասնյակի մյուս հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Բրազիլիան (581 հազար), Հնդկաստանը (411 հազար), Թայլանդը (331 հազար), Մեքսիկան (255 հազար), Իրանը (225 հազար), Ինդոնեզիան (167 հազար) և Թուրքիան (165 հազար):
Ըստ թուրքական կայքի՝ Թուրքիայի այս ցուցանիշը վերջին 10 տարիների ընթացքում աննախադեպ աճել է: Ի դեպ, նույն ուսումնասիրության տվյալների համաձայն՝ Ադրբեջանը գտնվում է 60-րդ հորիզոնականում (20.669 բանտարկյալ), իսկ Հայաստանը՝ 125-րդ հորիզոնականում (3.923 բանտարկյալ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
AFAD-ի հաղորդմամբ՝ այն տեղի է ունեցել Մալաթիայի Բաթթալգազի շրջանում:
Ինչպես հայտնում է AFAD-ը, այն գրանցվել է Մուղլա նահանգի Դաթչա շրջանում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող MHP-ի առաջնորդն անդրադարձել է վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը:
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2-» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |