Տարածաշրջան10:28, 05 Մայիս 2015
Թուրքական օդանավակայանը ծովի վրա կառուցված լինելու առումով 3-րդն է աշխարհում
Ավարտվել են Թուրքիայի 53-րդ օդանավակայանի կառուցման աշխատանքները: Մայիսի 22-ին կայանալիք բացման արարողությանը ակնկալվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի մասնակցությունը: Թուրքական իշխանամետ «Սաբահ» պարբերականի համաձայն՝ Օրդու նահանգի Գիրեսունի նորակառույց օդանավակայանը լինելու է միակը Եվրոպայում, որը կառուցվել է ծովի վրա՝ արհեստական հիմք ստեղծելու՝ ծովը լցնելու միջոցով:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում Օրդուի նահանգապետ Իրֆան Բալքանլըօղլուն ասել է.«Այսպիսի օդանավակայաններ Եվրոպայում և Թուրքիայում ընդհանրապես չկան,իսկ ամբողջ աշխարհում այսպիսինները կան միայն Ճապոնիայում և Հոնկկոնգում: Այս տեսակետից մեր նոր օդանավակայանը ծովի վրա կառուցված աշխարհի երրորդ օդանավակայանը կլինի»:
Բալքանլըօղլուի վկայությամբ՝ օդանավակայանի կառուցման համար ծովի մեջ 35 մլն տոննա քար է լցվել և 18.000 հեկտար ջրային մակերեսով տարածք վերածվել է ցամաքի: Օրդուի նահանգապետը համոզված է, որ օդանավակայանը ընդունակ է դիմանալու Սև ծովի հուժկու ալիքներին և, ընդհանրապես, կառուցված է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:
Նշվում է, որ օդանավակայանի կառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 360 մլն լիրա (133 մլն դոլար):
Օրդուի նահանգապետի հավաստմամբ՝ նորակառույց օդանավականը թռիչքների պատրաստ կլինի մայիսի 26-ից: Ակնկալվում է, որ սա մեծապես կնպաստի Օրդու նահանգում զբոսաշրջության զարգացմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Իրաքը ահաբեկչական է ճանաչել «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը»:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և ՌԴ-ի ընդհանուր օրակարգում գտնվող տարածաշրջանային հարցեր։
ՄԱԿ-ը հրապարակել է 2023-ի 2-րդ կեսին Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններ մասին զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի կողմից ձեռնարկված հարձակումներին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Գյոլբաշ գյուղում առատ ձյան տեղումների և բքի հետևանքով բնակիչների տներն անցել են ձյան տակ։
Թուրքիայում գտնվելու ժամանակ Շամսիդին Ֆարիդունին սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել։
Թուրքիայի նախագահն ամերիկացի գործընկերոջ հետ քննարկելու է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |