Ցեղասպանություն12:47, 05 Մայիս 2015
Թաներ Աքչամ. «Հայոց ցեղասպանությունը և քաղաքականությունը»
Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի հայտարարությանը: Դեմիրթաշը «CNNTürk» հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ ասել էր, որ իր կուսակցությունը ոչ թե միանգամից ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, այլ պատրաստ է ճշմարտության և անցյալի հետ առերեսվելու համար հանձնաժողով հիմնել և աջակցել դրա աշխատանքներին: Նա նաև նշել է, որի եթե հասարակությունը կողմ լինի որևէ որոշման հետ առերեսվել, ապա քաղաքան գործիչներին կմնա հասարակության ցանկությունն իրականացնել:
Թաներ Աքչամը, Դեմիրթաշի խոսքերը մեջբերելով, հիշեցնում է, որ ավելի վաղ Դեմիրթաշը հենց ցեղասպանություն բառն էր օգտագործել 1915 թվականի համար: Եվ այս երկու հայատարուրությունները համեմատելով պարզ է դառնում, որ քուրդ քաղաքական գործիչը հետքայլ է արել, ինչն էլ հիասթափեցրել է հայ ընտրողներին:
Թուրքական «Taraf» թերթում հրապարակված «Հայոց ցեղասպանությունը և քաղաքականությունը» հոդվածում Աքչամը, սակայն, առաջարկում է հասկանալ Դեմիրթաշի վերջին հայտարարության պատճառները: Այդ առումով Աքչամը նշում է, որ Դեմիրթաշի վերոնշյալ հայտարարության հաջորդ օրը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Յասին Աքթայը քննադատել է քրդամետ կուսակցության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ ասելով, որ վերջիններս «խաչակրաց արշավանք են իրականացնում»: ԱԶԿ-ի փոխնախագահը պնդել է, որ Օսմանյան կառավարությունը «հայ հրոսակների նկատմամբ պատժիչ գործողությունների» արդյունքում տարածաշրջանի մահմեդական քրդերին փրկել է ցեղասպանությունից:
Ելնելով ԱԶԿ-ի փոխնախագահի քրդամետ կուսակցությանն ուղղված քննադատական խոսքերից՝ Աքչամը գրում է, որ իշխող կուսակցությունը գտել է Հայոց ցեղասպանությունն ընդունող ԺԴԿ-ի թույլ տեղը և հարվածներն ուղղում է հենց այդ ուղղությամբ: «Շատ պարզ հաշվարկ է: Ասել, որ 1915 թվականին ցեղասպանություն է տեղի ունեցել, նշանակում է պարտվել քաղաքականության մեջ»,- գրում է Աքչամը` հարց ուղղելով, որ եթե քաղաքականությունը հնարավորինս շատ ձայն հավաքելն է, ապա ինչ պետք է անել, երբ ճշմարտության պատճառով կուսակցությունը ձայներ է կորցնում:
«Մտավորականը թեկուզ միայնակ մնալու գնով էլ պարտավոր է ասել ճշմարտությունը և այն անընդհատ կրկնել, սակայն արդյո՞ք նույն շքեղությունը կարող է իրեն թույլ տալ նաև քաղաքական գործիչը: Այլ կերպ ձևակերպեմ հարցը՝ քաղաքականությունը ո՞ր ճշմարտությունը շքեղությունըկհամարի և որը` ոչ: Օրինակ՝ ցեղասպանության վերաբերյալ այս նույն քննարկումը ինչու չանենք նաև ալևիների իրավունքների և քրդերի հավասարության և նմանատաիպ հարցերի շուրջ»,- գրում է Աքչամը` ընդգծելով, որ գլխավոր հարցն այն է, թե ինչպիսին պիտի լինի ցեղասպանության-քաղաքականության կապը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Սիրիայի Հասեքե նահանգի Միշերֆե թաղամասում գտնվողՍերդեմի անվան շենքում Հայոց ցեղասպանությանն անչվող միջոցառում է անցկացվել:
Քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |