Տարածաշրջան11:21, 30 Ապրիլ 2015
Թուրքիայում հերթական Այա Սոֆիա տաճարն է վերածվում մզկիթի

Թուրքիայում հերթական Այա Սոֆիան է մզկիթի վերածվում: Այս անգամ նման ճակատագրի է արժանանալու Թուրքիայի Էդիրնե նահանգի Էնեզ գավառի Այա Սոֆիա տաճարը: Ըստ թուրքական T24 լրատվակայքի` վճիռը կայացվել է Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից:
Կայքը հիշեցրել է նաև, որ 2011-ին և 2012-ին մզկիթի էին վերածվել համապատասխանաբար Իզնիկի և Տրապիզոնի Այա Սոֆիաները, որոնք մինչ այդ ունեցել էին թանգարանի կարգավիճակ:
Հաղորդվում է, որ 2007 թվականին կայացրած որոշման հիման վրա սկսվել է եկեղեցու վերականգնումը որպես թանգարան, սակայն ավելի ուշ արդեն որոշում է կայացվել մզկիթի վերածել: Հունաստանի սահմանից ոչ հեռու գտնվող այդ տաճարը բյուզանդական ժամանակաշրջանում եղել է Թրակիայի խորհրդանիշը:
Խոսակցություններ են շրջանառվում նաև Ստամբուլի հայտնի Այա Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու մասին: Տաճարը, որը թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո մինչև 1935 թվականն օգտագործվել է որպես մզկիթ, իսկ այնուհետև` թանգարան, այսօր կրկին հայտնվել է մզկիթի վերածվելու վտանգի առջև:
Նշենք, որ Անկարայի գլխավոր մուֆթի Մեֆաիլ Հըզլըն, անդրադառնալով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ապրիլի 12-ին ունեցած ելույթին, ասել էր. «Այդ ելույթը միայն կաորղ է արագացնել Այա Սոֆիայի դռների բացումը մահմեդական հավատացյալների առաջ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |