Տարածաշրջան07:50, 29 Ապրիլ 2015
Թուրքիայում պատրաստվում են քանդել հայկական որբանոցը և կառուցել շքեղ ամառանոցներ
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող ամառային ճամբար-մանկատունը, որտեղ բազմաթիվ հայ որբերի թվում ապրել են Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը, քանդվելու է:
Այս մասին գրում է թուրքական «internethaber» լրատվական կայքը, նշելով, որ տեղեկությունը հաղորդել է Կարապետ Օնուրօզը, ով Հրանտ Դինքի հետ միասին ժամանակին ապրել է նշյալ ճամբարում: Օնուրօզը հայտնել է նաև, որ քանդելուց հետո այստեղ նախատեսվում է շքեղ առանձնատներ կառուցել:
Թուրքիայում 4 տարի առաջ օրենք է ընդունվել փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` արդեն 79 տարի բռնագրավված անշարժ գույքերի վերադարձման մասին: Սակայն Թուզլայում գտնվող ամառային ճամբարը, որը կցված է Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասում գտնվող մանկատանը, չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքերի ցուցակում:
Կարապետ Օնուրօզը տեղեկացրել է, որ Թուզլայում գտնվող որբանոցը, որը հիմնականում, որպես ամառային ճամբար է օգտագործվել և ունի 5.552 քմ տարածք, 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից:
«1962 թվականին սկսվել է ամառային ճամբարի շինարարությունը, ինչի համար Հիմնադրամի գլխավոր վարչությունից թույլտվություն է վերցվել: Հողատարածքի սեփականատերն էլ եղել է Սաիթ Դուրմազի ընտանիքը: Նրանց էլ համապատասխան գինը վճարվել է և գնվել տարածքը: Դուրմազի երեխաներից մեկը գնել է այդ տարածքից 600քմ հողատարածք: 1977 թվականին այդ 600 քմ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում կարողացել է ինչ-ինչ ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնվող 600քմ-ին: 1974 թվականին ընդունված փոքրամասնությունների հիմնադրամների մասին նոր օրենքով այդ ճամբարը բռնագրավվել է»,- տեղեկացրել է Օնուրօզը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |