Տարածաշրջան09:53, 27 Ապրիլ 2015
Աղթամարի եկեղեցին ընդգրկվել է UNESCO համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող ևս 9 պատմամշակութային կոթողների հետ ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում:
Թուրքական «Taraftar» լրատվական կայքը հայտնում է, որ նշյալ եկեղեցին ճարտարապետական առումով միջնադարի հայկական արվեստի ամենավառ հուշարձաններից մեկն է:
Ներկայացնելով եկեղեցու պատմությունը՝ կայքը գրում է, որ այն կառուցվել է 915-921թթ. Գագիկ Առաջին թագավորի հրամանով, իսկ ճարտարապետը եղել է Մանվելը: Եկեղեցու պատերը զարդարված է հարթաքանդակներով, որտեղ պատկերված են բույսեր, կենդանիներ և սուրբգրային դրվագներ:
Թուրքական լրատվամիջոցի համոզմամբ` Սուրբ Խաչ եկեղեցու ընդգրկումը UNESCO-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում կնպաստի քաղաքում զբոսաշրջության զարգացմանը:
Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր Չելիքն ասել է, որ իրեն շատ է ուրախացրել այդ փաստը: Նա միաժամանակ հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել հայերին Աղթամարում տարին մեկ անգամ պատարագ մատուցել:
Չելիքը նաև նշել է, որ եկեղեցու ընդգրկումն այդ նախնական ցուցակում հատկապես այս շրջանում օրինակ և «ուղերձ պիտի լինի օտարերկրկյա խորհրդարանների համար, որոնք Հայկական սփյուռքի քարոզչության ազդեցության տակ են մնացել»: Ըստ Չելիքի՝ օտարերկրյա խորհրդարանները քաղաքականացնում են այն ցավալի դեպքերը, որոնք տեղի են ունեցել թուրքերի և հայերի մեջ ու ցավ պատճառել երկու կողմերին էլ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |