Հասարակական12:18, 09 Ապրիլ 2015
Թուրքիայի ասորիները 100 ժամ հացադուլ կանեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Թուրքիայում ապրող ասորիներն առաջին անգամ միջոցառումներ կանցկացնեն` ի հիշատակ 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության զոհերի:
«CNNTürk»-ը հայտնում է, որ ասորիները ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կսկսեն հացադուլով, որը կսկվի ապրիլի 20-ին և կավարտվի ապրիլի 24-ին` տևելով խորհրդանշական 100 ժամ:
Մարդինի ասորական միության նախագահ Յուհաննա Աքթաշը տեղեկացրել է, որ միջոցառումները չեն սահմանափակվի հացադուլով: Հունիսին տեղի կունենա «Մեծ քայլերթը», որը նվիրված կլինի 1915 թվականին Մարդինի գյուղերից մեկում ասորիների զինված դիմադրությանը:
Աքթաշը նշելով, որ առաջին անգամ են Թուրքիայում նման միջոցառումներ անցկանցում, ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ և ճանաչի ցեղասպանությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |