• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 01:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:35, 02 Ապրիլ 2015

Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին կքննարկվի Հայոց ցեղասպանության բանաձևը

Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին կքննարկվի Հայոց ցեղասպանության բանաձևը

Գերմանիայի խորհրդարանում (Bundestag) որոշում է կայացվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ապրիլի 24-ին մեկ ժամանոց նիստ հրավիրել: Թուրքական ընդդիմադիր «t24.com.tr» լրատվակայքի համաձայն՝ նիստի ժամանակ պետք է քննարկվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի բանաձև, որի նախապատրաստման համար բունդեսթագում ներկայացված չորս կուսակցությունների պատգամավորներից հատուկ ոչ պաշտոնական աշխատանքային խումբ է ձևավորվել:

Գերմանական «Tagesspiegel» պարբերականը տեղեկացնում է, որ ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունների միջև բուռն քննարկում է սկսվել՝ բանաձևի նախագծում ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ: Ըստ աղբյուրի՝ ընդդիմադիր «Ձախերի» (Die Linke) և «Կանաչների» (Die Grünen) կուսակցությունները կողմ են ցեղասպանություն եզրույթի կիրառմանը, մինչդեռ իշխանական կուսակցության և կուսակցական կոալիցիաների խորհրդարանական խմբերի ղեկավարները համաձայն չեն այդ մտքի հետ:

Ըստ  «Tagesspiegel»-ի՝ իշխող «Քրիստոնեական միություն» (Christlich Demokratische Union ) և «Սոցիալ- դեմոկրատ» (Sozialdemokratische Partei) կուսակցությունների՝ անցյալ շաբաթ ներկայացրած համատեղ տեքստի վերնագրում տեղ էր գտել «ցեղասպանություն» բառը: Սակայն ԱԳՆ-ի և խորհրդարանի կուսակցական խմբերի միջամտության արդյունքում տերմինը հանվել է վերնագրի հատվածից՝ թողնվելով միայն հիմնավորման բաժնում:

Նշվում է, որ տասը տարի առաջ ևս բունդեսթագի բոլոր կուսակցությունների կողմից նմանատիպ որոշում էր ընդունվել:

Գերմանական թերթի գնահատմամբ՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ «ցեղասպանություն» բառի օգտագործումը կարող է դիտվել որպես հարձակողական քայլ Թուրքիայի նկատմամբ: Բացի այդ, Թուրքիան կարևոր գործընկեր է «Իսլամական պետություն» (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Ապրիլի 21-ին տեղի կունենա քվեարկություն, որի ժամանակ կոալիցիայի պատգամավորները կհաստատեն բանաձևի վերջնական տարբերակը: Ամենայն հավանաանությամբ, «ցեղասպանություն» բառն այլևս չի վերականգնվի վերնագրում: Սակայն նշվում է նաև, որ «Ձախերի» կուսակցության նախապատրաստած բանաձևի վերնագրում տեղ է գտել «ցեղասպանություն» բառը: Նախատեսվում է, որ ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանում կայանալիք քննարկմանն իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների կողմից  կներկայացվեն բանաձևի երեք տարբեր նախագծեր: Հնարավոր է նաև, որ մինչ այդ փոխհամաձայնության գալով՝  կուսակցությունները հանդես կգան մեկ համատեղ նախագծով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}