Միջազգային09:15, 19 Մարտ 2015
Թուրքիայի իշխանական ԶԼՄ-ները մեդիաֆորումը լուսաբանել են` առանց նշելու «Արարատի ստորոտին» անվանումը

Մարտի 18-ին Երևանում մեկնարկած «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային 5-րդ մեդիաֆորումի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում, այդ թվում` իշխանամետ:
Իշխանամետ այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են TRT-ը, CnnTurk-ը և Aksam-ը մեդիաֆորումի շրջանակներում ՀՀ նախագահի ելույթին անդրադարձել են համառոտակի` մեջբերելով միայն ելույթի այն հատվածը, որն ըստ իրենց, պարունակում է Թուրքիային հասցեագրված հիմնական ուղերձները: Մասնավորապես «CnnTurk»-ի կայքում հրապարակված նյութը վերնագրվել է` «Սարգսյան. Մենք չենք փակել Թուրքիայի հետ հաշտության դռները»:
Վերոնշյալ լրատվամիջոցների հրապարակումներով ուղղակի խոսքով մեջբերված ՀՀ նախագահի ելույթի հետևյալ հատվածը. «Ակնհայտ է, որ Թուրքիայի ներկա իշխանության որդեգրած քաղաքականության շրջանակներում այլևս անհնարին էր հայտնի Արձանագրությունների կյանքի կոչումը, ինչը պաշտոնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշվող անհեթեթ նախապայմանների հարթությունից միայն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից: Այսպիսով գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ, և բոլորին հայտնի է, թե որ կողմի պատճառով այն ձախողվեց: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը: Այնուամենայնիվ, մենք մտադիր չենք ներգրավվել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ և ամենակարևորը՝ առանց վստահության վերականգնման»:
Լրատվամիջոցների անդրադարձի երկրորդ մասում ծանուցում է տրվում, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման, 2010-ին դրանց սառեցման մասին նախագահ Սարգսյանի հայտարարության և վերջերս խորհրդարանից դրանց հետկանչի մասին:
Ուշագրավ է, որ իշխանական լրատվամիջոցները, արձանագրելով, որ Սարգսյանը ելութ է ունեցել միջազգային մեդիաֆորումի ժամանակ, այնուամենայնիվ չեն նշել մեդիա խորհրդաշողովի անվանումը («Արարատի ստորոտին»):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |