Հասարակական14:02, 17 Մարտ 2015
Թուրք մտավորականները դատապարտել են Գալիպոլիի նախաձեռնությունը և կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մարտի 14-15-ին Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում տեղի է ունեցել «Խաղաղության և ժողովրդավարության Էգեյան համաժողովը», որին մասնակցել են Թուրքիայի քաղաքացի մի շարք մտավորականներ, գրողներ, ուսանողներ: Համաժողովի ավարտին Սիրիայի պատերազմի, Ռոժավայի հեղափոխության, քրդական խնդրի և Հայոց ցեղասպանության մասին մի փաստաթուղթ է հրապարակվել:
«Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» (ԺԴԿ-HDP) կողմից կազմակերպված համաժողովի արդյունքում հռչակված հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ առանց Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու հնարավոր չէ Թուրքիայում լուծել քրդական խնդիրը:
«Դերսիմի կոտորածները, չբացահայտված սպանությունները, Մադըմաքի, Մարաշի, Ռոբոսքիի կոտորածները, զանգվածային ջարդերը, նույնիսկ երկրի սահմաններից դուրս, օրինակ՝ Ռոժավայում, տեղի ունեցող որոշ իրադարձություններ մեզ միշտ ստիպում են անդրադառնալ 1915-ին», ասված է հայտարարության տեքստում:
Համաժողովում ըթնացքում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ մի շարք առաջարներ են հնչել: Մասնավորապես առաջարկվել է սեպտեմբերի 9-ը հայտարարել սգո օր, քանի որ դա Իզմիրի քրիստոնյաների զանգվածային կոտորածի տարեթիվն է: Նաև առաջարկվել է Իզմիրի Թալեաթ փաշա պուրակի անունը փոխել՝ անվանակոչելով Իզմիրցի հայ երաժիշտ Տիգրան Չուխաջյանի անունով:
Հայտարարությունում նաև ասված է. «Մենք ամոթալի ենք համարում և դատապարտում ենք այն, որ ցեղասպանության ենթարկվածների սգո օրը՝ ապրիլի 24-ը, վերածվել է տոնակատարության դարձած Գալիպոլիի հաղթանակի օր, առավել ևս այն, որ Հայաստանի Հանրապետության նախագահը հրավիրվել է այդ միջոցառումներին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյալներ է հրապարակել 2024-ին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:
Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։
Օմեր Չելիք. «Մեր պետական կառույցները մանրակրկիտ կերպով հետևելու են այս գործընթացին»:
Մարկո Ռուբիոն Անթալիայում կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Նախկին ԱԶԿ-ական պատգամավորը մանրամասներ է հայտնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ինքնալուծարման գործընթացի վերաբերյալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |